«Օլիմպիադա-2020»-ի բյուջեն չի գերազանցի 15,2 մլրդ դոլարը
Տոկիոյում 2020 թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերի բյուջեն կկազմի 1,6 տրիլիոն իենից մինչև 1,8 տրիլիոն, այլ կերպ ասած՝ 13,6 միլիարդից 15,2 մլրդ դոլար։ Ծախսերի մեծ մասը՝ 1,1-1,34 տրիլիոն, իր վրա կվերցնի պետական, քաղաքային բյուջեն։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
Սկզբում խոսքը 26,7 մլրդ դոլարի մասին էր, սակայն ՄՕԿ-ը և Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն քննադատել են այդ բյուջեն, և այն կրճատվել է։
Ավելացնենք, որ օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։