Վերաքննիչ դատարանը մերժել է Պերմյակովի գործով տուժողների բոլոր բողոքները
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, այսօր հրապարակած որոշմամբ մերժել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով մեղադրյալ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավճռի ու բարոյական վնասի քաղհայցի վերաբերյալ երկու բողոքները:
Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը նախ անփոփոխ էր թողել Գյումրիում Ավետիսյանների ընտանքի անդամների դաժան սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը Վալերի Պերմյակովի վերաբերյալ, այնուհետև մերժել էր տուժող կողմի ներկայացուցիչների բողոքը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատվճիռը բեկանելու և քաղհայցի մասով գործը նոր քննության ուղարկելու մասին բողոքը:
Նկատենք, որ փաստաբանները գտնում էին, որ մարդկանց կյանքի իրավունքն է խախտվել ու բարոյական վնասի փոխհատուցման պահանջ էին ներկայացրել դատարան:
Հիշեցնենք՝ 2016թ. օգոստոսի 23-ի դատավճով Պերմյակովը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել ցմահ ազատազրկման:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ բարոյական վնասի փոխհատուցման պահանջը չընդունելու վերաբերյալ վճռաբեկ բողոք կներկայացնեն Վճռաբեկ դատարան:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը բողոքարկել է Պերմյակովի դատավճիռը
- Որտե՞ղ է պատիժը կրելու Պերմյակովը. Հարց՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Պերմյակովի պատիժը կրելու հարցը պետք է լուծվի կողմերի միջև պայմանագրերի հիման վրա. ԱՆ
- Պերմյակովի գործով ՌԴ-ն պատասխանատու է դատական ակտ կայացրած երկրի առջև. Փաստաբան
- Պատասխանատվության չենթարկվեցին այն առողջ մարդիկ, ովքեր հիվանդ մարդու ձեռքը զենք էին տվել. Պերմյակովի գործ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին