Կյանքում ոչինչ չեմ բացառում. Վահան Մարտիրոսյանը՝ պատգամավոր դառնալու մասին
«Իմ աշխատանքի ընթացքում պրիմիտիվ գողության չեմ հանդիպել: Իմ պահանջն էլ եղել է, որ բոլորն աշխատեն մաքուր: Չեմ կարող մեկնաբանել, բայց հուսով եմ, որ նախկինում էլ գողություն չի եղել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետի կողմից բարձրացվել է «պրիմիտիվ գողությանը» մասին՝ արդյոք նրա ղեկավարած նախարարությունում նախկինում եղել են նման դեպքեր, հայտնաբերել են «պրիմիտիվ գողերին» :
Լրագրողների մեկ այլ հարցին, թե ինչ-որ բան փոխվել է նախարարի կյանքում հանրապետական դառնալուց հետո, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Հանրապետական դառնալուց հետո իմ կյանքում ոչինչ չի փոխվել»:
Հարցին՝ հնարավոր է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, նախարարն ասաց, որ չի բացառում: «Կյանքում ոչինչ չեմ բացառում, ամեն ինչ էլ հնարավոր է, դեռ ժամանակ կա: Ինչու չէ, ամեն ինչ հնարավոր է»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դահլիճը վարձակալել եմ իմ անձնական միջոցներով. Վահան Մարտիրոսյանը՝ «Մարիոթ»-ում ասուլիս անցկացնելու մասին
- Նախատեսում ենք տարեկան տնտեսել 740 միլիոն դրամ. Վահան Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան