ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև է ընդունել՝ Հալեպում դիտորդների տեղակայման վերաբերյալ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր ընդունել է բանաձև, որի համաձայն Հալեպում տեղակայվելու են միջազգային դիտորդներ, որպեսզի համակարգեն քաղաքի արևելյան շրջաններից խաղաղ բնակիչների տարհանումը: ՏԱՍՍ-ը գրում է, որ բանաձևին աջակցել են Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամ-պետությունները, այդ թվում նաև Ռուսաստանը:
Բանաձևում նշվում է, որ Սիրիայում բոլոր կողմերն անհապաղ պետք է ապահովեն դիտորդների անվտանգ և անարգելք մուտքն՝ իրավիճակի մոնիտորինգի համար, նաև ստեղծեն պայմաններ Հալեպի վնասված շրջաններ հումանիտար օգնության մատակարարման համար:
Միաժամանակ արտահայտվում է հավատարմություն «Սիրիայի ինքնքիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում այրել են տարհանում իրականացնող ավտոբուսները
- Սիրիային պետք է միջազգային անաչառ դիտորդների խումբ. Օբամա
- ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանին ու Իրանին Սիրիայում քաղաքացիական օբյեկտներ ռմբակոծելու համար
- Պան Գի Մունն իր հրաժեշտի ելույթում հորդորել է վերջ դնել Սիրիայի «մղձավանջին»
- Սիրիական բանակը Հալեպի արևելքում սպանել է 82 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին