Գերմանիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց Ցեղասպանության մասին բանաձևի դեմ բողոքը
Գերմանիայի բարձրագույն դատարանն այսօր մերժել է իրեն ներկայացված մի շարք բողոքները՝ ուղղված Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ:
Այս մասին հաղորդում է «ABC NEWS»-ը՝ հղում անելով «Associated Press» գործակալությանը:
Համաձայն տեղեկության՝ Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանը մերժել է դատարան ներկայացված ութ բողոքները:
Այսօր հրապարակված որոշման մեջ դատավորներն ընդգծել են, որ հայցվորը չի կարողացել ներկայացնել բավարար ապացույցներ՝ իր հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց «Օսմանյան կայսրությունում 1915 և 1916 թթ. հայերի ու մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և դատապարտման մասին» բանաձև: