ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհվել է «Հայաստանի Լավագույն Բանկ- 2016» դիպլոմը` Gallup International Association ընկերության կողմից
Gallup International Association միջազգային հետազոտական կենտրոնի hայաստանյան ներկայացուցչությունը ուսումնասիրություն է կատարել, որի արդյունքներով երկրում լավագույն բանկ է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը։
ՎՏԲ-Հայաստան Բանկ մամլո ծառայության փոխանցմամբ, 2016 թվականի նոյեմբերին անցկացվել է հարցում՝ տարբեր տարիքային խմբերի 1,104 քաղաքացիների շրջանում Հայաստանի ողջ տարածքից: Հարցումն իրականացվել է պատահականության սկզբունքով, իսկ որպես հարցման մեթոդիկա ընտրված էր face to face հարցազրույցը:
Gallup International Association ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը հանձնել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ Յուրի Գուսևին «Հայաստանի Լավագույն Բանկ- 2016» դիպլոմը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը երրորդ տարին անընդմեջ ստանում է լավագույնի կոչումը՝ Gallup International Association հարցման արդյունքներով: Յուրաքանչյուր կազմակերպության համար գործունեության լավագույն գնահատական է հանդիսանում բնակչության ճանաչումը, հաճախորդների ու գործընկերների վստահությունը: Այն, որ մենք կայուն կերպով պահպանում ենք առաջատարի դիրքը, վկայում է մեր Բանկի անձնակազմի պրոֆեսիոնալիզմի մասին: Առջևում մենք ունենք հետաքրքիր հեռանկարներ և գլոբալ ծրագրեր: Վստահ ենք, որ հետագայում էլ մենք կշարունակենք արդարացնել հաճախորդների ակնկալիքները»,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
«Ուրախությամբ հանձնում եմ «Հայաստանի Լավագույն Բանկ- 2016» դիպլոմը ՎՏԲ-Հայաստան Բանկին, որը շուկայում զբաղեցնում է բարձր դիրք և վայելում է գործընկերների ու հաճախորդների վստահությունը: Շնորհավորում եմ ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներին և ղեկավարությանը իրենց գործունեությանն արժանի գնահատականի կապակցությամբ և մաղթում նորանոր ձեռքբերումներ»,-ասել է Gallup International Association hայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: