Իլկայ Գյունդողան. «Մի անհանգստացեք, ես դեռ կենդանի եմ»
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը շնորհակալություն է հայտնել թիմակիցներին իրեն աջակցելու համար։ «Սիթիի» ֆուտբոլիստները «Արսենալի» հետ Անգլիայի առաջնության 17-րդ տուրի խաղում ասպարեզ են դուրս եկել այնպիսի մարզաշապիկներով, որոնցով աջակցություն են հայտնել 26-ամյա կիսապաշտպանին։ Գերմանացի ֆուտբոլիստը խաչաձև կապանի լուրջ վնասվածք ունի։
Նշենք նաև, որ համացանցի շատ օգտագործողներ սխալ են հասկացել «Սիթիի» ֆուտբոլիստների մտահղացումը՝ կարծելով, որ այդ կերպ նրանք որոշել են հարգել Գյունդողանի հիշատակը։
«Շնորհակալություն թիմակիցներիս։ Իհարկե, շնորհավորում եմ տղաներին «Արսենալի» նկատմամբ տոնած կարևորագույն հաղթանակի համար։ Մի անհանգստացեք, ես դեռ կենդանի եմ»,- գրել է Գյունդողանն իր թվիթթերյան էջում։