Լուիս Էնրիկե. «Երկրորդ խաղակեսում դիտարժան խաղ ցուցադրեցինք, հատկապես՝ Մեսսին»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Էսպանյոլի» հետ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում 4։1 հաշվով տոնած հաղթանակից հետո հայտարարել է, որ գոհ է արդյունքից և թիմի խաղից։ Նա առանձնացրել է հատկապես հարձակվող Լիոնել Մեսսիին, ով դարձել է հանդիպման 4-րդ գոլի հեղինակը։
«Էսպանյոլի» հետ խաղում մենք տեսանք մեծագույն ֆուտբոլիստների խաղը, ովքեր անհավանական բաներ են անում,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մրցակիցն սպասում էր իր կիսադաշտում՝ հուսալով հակագրոհ կազմակերպել։ Նրանք պաշտպանվում էին ողջ թիմով, ուստի մեզ համար հեշտ չէր։ Երկրորդ խաղակեսում «Բարսելոնն» ավելի շատ պահեր ստեղծեց ու դիտարժան ֆուտբոլ ցուցադրեց, հատկապես՝ Մեսսին»։