Խուանդե Ռամոս. «Սևիլիան» շատ հեշտ էր գոլեր խփում»
«Մալագայի» գլխավոր մարզիչ Խուանդե Ռամոսը «Սևիլիայի» հետ հանդիպումից հետ, որում նրա թիմը պարտվել է 1։4 հաշվով, կիսվել է տպավորություններով։ «Մալագան» առաջին խաղակեսում արդեն 4 գնդակ է ընդունել սեփական դարպասը։
«Չէի մտածում «Սանչես Պիսխուան» վերադառնալու մասին, որտեղ անցյալում աշխատել եմ։ Կենտրոնացած էի միայն մարզական բաղադրիչի վրա։ Մտածում էի խաղի մասին,- Ռամոսի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Կատարվածը հեշտ չէ բացատրել։ Թիմը լավ մեկնարկեց, տիրում էր գնդակին, 25 րոպե չէր զիջում «Սևիլիային»։ Այնուհետև 4 գնդակ բաց թողեցինք 12 րոպեի ընթացքում։ Երկրորդ խաղակեսում վերադարձանք, սակայն արդեն ուշ էր։
12 րոպե շատ թույլ խաղացինք պաշտպանությունում։ «Սևիլիան» շատ հեշտ էր խփում։ Պաշտպանությունում ինտենսիվ չէինք գործում։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու։
Ուզում եմ դիտել հանդիպման տեսագրությունը՝ հասկանալու համար, թե ինչն այնպես չընթացավ, և ինչու մենք նման սխալներ գործեցինք»։