Ամանորին հրաշք չի լինելու, խախտումները չեն վերանալու. մասնագետ
Ամանորի նախաշեմին սննդամթերքի քանակի ավելացմամբ կարող են բազմաթիվ խնդիրներ առաջանալ,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագիտական համալսարանի կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի դոցենտ Վարդուհի Մելիքյանը:
«Սննդամթերքի նման մեծ քանակի դեպքում խախտումներ են հնարավոր պահպանման, իրացման, անվտանգության հետ: Որպեսզի սպառողը կարողանա ապահովագրել իրեն այդ խախտումներից, առաջին խորհուրդն այն է, որ խիստ ուշադրություն պետք է դարձնել սննդամթերքի մակնշմանը, պիտանելիության ժամկետներին, կշռային խախտումներ ևս այս եռուզեռի պայմաններում շատ կան»,-նշեց նա:
Վարդուհի Մելիքյանի խոսքով՝ պիտանելիության ժամկետը երբեմն արտադրողները փոխում են և թարմացնում:
Ինչ վերաբերում է օգտագործվող հավելանյութերին, որոնք օգտագործում են մթերքն ավելի գեղեցիկ, գունային և համային գրավիչ դարձնելու համար, տնտեսագիտական համալսարանի կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի դոցենտը նշեց, որ մեզ մոտ արտադրողները չարաշահում են սննդային հավելանյութերը:
«Մրգերի ու ընդեղենի թանկացումներ արդեն նկատվում են»,-տեղեկացրեց հանդիպմանը ներկա պարենային իրավունքի փորձագետ, սննդամթերքի անվտանգության դոկտորանտ Դավիթ Պիպոյանը:
Անդրադառնալով անվտանգության հարցերին՝ նա մանրամասնեց. «Ամանորյա օրերին հրաշք չի լինելու, խախտումները չեն վերանալու, հետևաբար քաղաքացիները պետք է հենց իրենք պահպանեն զգոնությունը: Բացի այդ՝ պետք է հետևեն նաև սննդակարգին, որովհետև այս օրերին նախօրոք պատրաստված կենդանական և բուսական մթերքները սխալ պահպանման արդյունքում կարող են վնասել օրգանիզմը»:
Պիպոյանը խոսքով՝ սխալ է այն կարծիքը, թե վտանգ կարող է լինել միայն կենդանական ծագման սննդից:
«Ընդեղենը, եթե շուտ ենք ձեռք բերում, առաջանում են սնկեր, որոնք էլ առաջացնում են միկրոտոքսիններ, ինչը վնաս է օրգանիզմին: Պետք է այն պարդատիր չոր վայրում պահել:
Բավականին արդյունավետ ջերմամշակման միջոց է այն, որ ընդեղենը ձեռք բերելու հենց առաջին օրը -18 աստիճանի պայմաններում մեկ օր այն պահել սառնարանում»:
Սննդային թունավումներից խուսափելու համար մասնագետը ևս մի քանի խորհուրդ տվեց. «Չչարաշահել գազավորված ըմպելիքը, ալկոլոհոլը, որոնք սթրեսի են ենթարկում օրգանիզմը: Կարելի է սպիտակ գինի ըմպել: Երեկոյան 8-9-ից հետո թթվասերով մթերքներով օրգանիզմը չծանրաբեռնել և զերծ մնալ շաքար պարունակող ըմպելիքներից: Զերծ մնալ ձվի սպիտակուց պարունակող աղցաններից, իսկ թթվասեր, մայոնեզը ավելացնել միայն մատուցելուց: Կարելի է յուղոտ կերակուրը փոխարինել բանջարեղենային աղցաններով»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան