Ռանյերին՝ BBC-ի վարկածով տարվա մարզիչ
«Լեստերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին BBC-ի վարկածով տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել։ Մասնագետը թիմն ընդունել է 2015-2016 թթ. մրցաշրջանից առաջ և ակումբի պատմության մեջ առաջին անգամ «Լեստերին» Անգլիայի չեմպիոն է դարձրել, իսկ ընթացիկ մրցաշրջանում թիմին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ է դուրս բերել։
Ավելի վաղ Ռանյերին հայտնվել է «ՖԻՖԱ-ի տարվա մարզիչ» կոչման հավակնորդների եռյակում։ Լավագույն մարզչի կոչմանը հավակնում են նաև Պորտուգալիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանթուշը և «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Նրանք համապատասխանաբար հաղթել են Եվրոպայի առաջնությունում ու Չեմպիոնների լիգայում։ Զիդանը, ի դեպ, նվաճել է նաև Եվրոպայի Սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնության գավաթը։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։