ՍԱՊԾ-ն խստացնում է վերահսկողությունը տոնական օրերին
Նախատոնական և հետտոնական օրերին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կխստացնի վերահսկողությունը, մասնավորապես՝ 2016 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը առևտրի կենտրոններում և ընտրանքային կարգով` պարենային ապրանքների խանութներում կիրանացվեն հսկողական շրջայցեր:
Ծառայությունից հայտնում են, շրջայցերի ընթացքում կուսումնասիրվեն իրացվող սննդամթերքի (հատկապես արագ փչացող) պիտանիության ժամկետին և պահման պայմաններին ներկայացվող պահանջներին համապատասխանության փաստը: Անհամապատասխանութան դեպքում՝ տվյալ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ պատասխանատու անձի միջոցով՝ պիտանիության ժամկետն անցած կամ չհամապատասխանող պայմաններում իրացվող սննդամթերքն անմիջապես կհանվի շրջանառությունից և կոչնչացվի:
Ըստ տարածաշրջանների՝ տեղերում կձևավորվեն նաև աշխատանքային խմբեր՝ մսի վաճառքի կետերում հսկողություն սահմանելու նպատակով:
Ստեղծված աշխատանքային խմբերը հանրապետության ողջ տարածքում կաշխատեն արտակարգ ռեժիմով, կապահովվի Ծառայության թեժ գծին ստացված ահազանգերին ու քաղաքացիների դիմում-բողոքներին արագ արձագանքումը:
«Այս համատեքստում, կոչ ենք անում սպառողներին ժամկետանց, առանց մակնշման կամ ցանկացած այլ թերություններով սննդամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել Ծառայության թեժ գծին՝ 010 20-60-40 հեռախոսահամարով (այն գործում է շուրջօրյա), կամ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում-բողոք և, հնարավորության դեպքում, խախտումը հավաստող լուսանկար` նշելով`
• իրացման կետի հասցեն,
• արտադրողի և/կամ իրացման կետի ամբողջական անվանումը,
• բողոքի, հայտնաբերված անհամապատասխանության նկարագրությունը,
• կցելով լուսանկար/տեսանյութ:
ՍԱՊԾ-ի պաշտոնական էջում (snund.am) «Սպառող» և «Դիմում-բողոք» բաժիններում կարող եք գտնել Ծառայությանը դիմելու օրինակելի ձևը»,-ասված է ՍԱՊԾ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ամանորին հրաշք չի լինելու, խախտումները չեն վերանալու. մասնագետ
- Նախատոնական օրերին առավել հաճախ գալիս են ապագայից մթերքներ. Բաբկեն Պիպոյան
- «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ահազանգում է կաթնամթերքի շուկայի խախտումների մասին
- Մասնագետ. Կաթնամթերքի խախտման մասին հայտարարությունն աչքկապոցի է
- ՍԱՊԾ-ն կաթնամթերք արտադրող մի քանի ընկերություններում կոպիտ խախտումներ է հայտնաբերել
- Բաբկեն Պիպոյանը՝ մսի շուկայում առկա խնդիրների մասին
- Գումի մսի շուկան՝ ՍԱՊԾ հորդորից հետո
- «Նոր Զովք»-ի տնօրենը ներողություն է խնդրում հաճախորդներից
- ՀԿ նախագահ. Սպառողը ստիպված է ընտրություն կատարել վատ ու ավելի վատ սննդամթերքի միջև
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան