Հայաստանում հնարավոր է անցնցում իշխանափոխություն իրականացնել. Վիկտոր Դալլաքյան
Հայաստանի թիվ մեկ սպառնալիքը իշխանությունների վերարտադրության ձգտումն է, որը պետք է կանխել։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Երրորդ Հանրապետություն» կուսակցության փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը։
«Չի եղել որևէ ընտրություն, որ գործող իշխանությունները չվերարտադրվեն, և այս ընտրություններում ստեղծվել է բացառիկ հնարավորություն թույլ չտալ այդ վերարտադրությունը»- հայտարարեց Դալլաքյանը։
Նրա խոսքով, իրենք կարծում են՝ քաղաքական ուժերի համախմբամբ հնարավոր է Հայաստանում իրականացնել անցնցում իշխանափոխություն։
Նա տեղեկացրեց, որ կուսակցության յոթերորդ արտահերթ համագումարը կկայանա դեկտեմբերի 23-ին։ Նույն կուսակցության նախագահ Էդվարդ Անտինյանն իր հերթին ասաց, որ համագումարում ինքը կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական է տալու, և կուսակցությունը նոր նախագահ կընտրի։
Հարակից հրապարակումներ`
- Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանա Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին. «Ժամանակ»
- Սեյրան Օհանյանի ու Վիկտոր Դալլաքյանի կուսակցությանը բաց առճակատման չի գնա իշխանության դեմ. «Հրապարակ»
- Հանրապետականը իդեալական մարդկանցով կուսակցություն չէ. Պատգամավորը՝ Դալլաքյանի մասին
- Մարուքյան. Վիկտոր Դալլաքյանին քաղաքական դիակների սառնարանից հանել են, ուղարկել քաղաքական դաշտ
- Դալլաքյանը Էդմոն Մարուքյանին որակեց «լուսավոր հանցագործ»
- Դալլաքյանը՝ իրեն առնչվող կուսակցությանը Սեյրան Օհանյանի հնարավոր անդամակցության մասին
- Վիկտոր Դալլաքյանը հրաժարական է տվել ու մտնում է ակտիվ քաղաքականություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին