Գրքահավաք համերգ՝ ՀԲԸՄ գրասենյակում
Դեկտեմբերի 20-ին Հայ բարեգործական ընդհանուր միության գրասենյակում կայանալու է գրքահավաք համերգ: Համերգի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ որպես մուտքի տոմս ծառայելու է հայկական հեքիաթների որևէ գիրքը: Համերգին ելույթ է ունենալու «Շողակն» անսամբլի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Հարությունյանը, «Վիշապ» անսամբլը և «Գողթ» համույթը:
Համերգի ընթացքում հավաքված բոլոր գրքերը կնվիրաբերվեն մանկատներում և մանկապարտեզներում ստեծվող նոր ընթերցասրահներին, որոնք հետագայում կհարստացվեն ՀԲԸՄ Երիտասարդ Մասնագետների յուրաքանչյուր այցելության ժամանակ: