Օլիմպիական կրկնակի չեմպիոնի համար տեղ չի գտնվել հավաքականում
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի համար տեղ չի գտնվել Ռուսաստանի Օլիմպիական հավաքականի ընդլայնված կազմում, որը սկսել է նախապատրաստվել 2018 թ. խաղերին: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Ցանկում կա 690 մարզիկի անուն, սակայն կարող են լինել փոփոխություններ և սա դեռ վերջնական կազմը չէ: Վերջին անգամ Եվգենին պաշտոնական խաղերում սահադաշտ է դուրս եկել 2014 թ., երբ մասնակցում էր Սոչիի Օլիմպիական խաղերին: Այստեղ նա դարձել է թիմային մրցաշարի ոսկե մեդալակիր, սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել մրցելույթներն անհատական պայքարում:
Պլյուշչենկոն ավելի ուշ ենթարկվել է վիրահատության, սակայն հիմա իրեն բավականաչափ լավ է զգում և ցանկություն է հայտնել մասնակցել 2018 թ. կայանալիք Օլիմպիական խաղերին: