«Նժդեհ» և ՖԻՄԱ թիմերը ՀՎՖ գավաթակիրներ
Ավարտվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի 25-ամյակին նվիրված 2016 թ. կանանց և տղամարդկանց գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումները, որին մասնակցել են տղամարդկանց 5 և կանանց 4 թիմեր։
Կանանց եզրափակիչ խաղում հանդիպել են ԽՄՕՄՄ և «Նժդեհ» թիմերը: Այստեղ 3:1 հաշվով առավելության է հասել «Նժդեհը»: Տղամարդկանց եզրափակիչ՝ ՖԻՄԱ-«Ստեփանակերտ» խաղն ավարտվել է ՖԻՄԱ թիմի հաղթանակով` 3։1 հաշվով։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը, մրցանակակիր բոլոր թիմերը պարգևատրվել են պատվոգրերով և գավաթներով: ՀՎՖ 25 ամյակի նվիրված գավաթի խաղարկության լավագույն խաղացողներ են ճանաչվել ԽՄՕՄՄ թիմից Էդիտա Ղևոնդյանը և Վերոնիկա Կոշկարյանը, «Նժդեհ» թիմից` Մարի Բաղդասարյանը և Անի Հովսեփյանը։
Տղամարդկանց մոտ լավագույն խաղացողի կոչմանն արժանացել են «Ստեփանակերտ» թիմի վոլեյբոլիստ Երվանդ Զաքարյանը, ՖԻՄԱ թիմից` Աշոտ Բալաբեկյանը։ «Ստեփանակերտ» թիմին ՀՎՖ կողմից տրամադրվել են գնդակներ։