Ռոնալդուն և Ռամոսը ծաղրել են մրցավարին
Մադրիդի «Ռեալը» դարձել աշխարհի ակումբային չեմպիոն` եզրափակչում 4։2 հաշվով հաղթելով ճապոնական «Կասիմա Անտլերսին»: Հանդիպման 90-րդ րոպեին «Արքայական ակումբի» ավագ Սերխիո Ռամոսը կանոնները խախտել էր ճապոնական թիմի ֆուտբոլիստներից մեկի նկատմամբ, որից հետո մրցավարը ցանկացել էր պատժել նրան, բայց հիշելով, որ դա թիմի ավագի 2-րդ դեղին քարտը կարող է լինել, որոշել է բավարարվել բանավոր զգուշացմամբ:
Մրցավար Ջանի Սիկազվեի նման քայլը բավականաչափ ուրախացրել է «Ռեալի» ֆուտբոլիստներին, իսկ սուլիչից անմիջապես հետո Ռոնալդուն և Ռամոսը սկսել են ծաղրել մրցավարին: Ռամոսը Քրիշտիանուին ցուցադրել է ժեստ` նմանակելով մրցավարին, ով ցանկանում է դեղին քարտ ցույց տալ, սակայն վախենում է, որից հետո պորտուգալացին սկսել է բարձր ծիծաղել: