Անկարայում սպանված ռուս դեսպանի մարմինն այսօր կտեղափոխվի Ռուսաստան
Անկարայում սպանված Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի մարմինն այսօր տեղափոխվելու է Ռուսաստան:
«Այսօր օդանավակայանում Թուրքիայի բարձրագույն ղեկավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնացությամբ տեղի կունենա սգո արարողություն: Դրանից հետո դեսպանի դիակը կնոջ, դեսպանատան բժշկի և արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանների ուղեկցությամբ կտեղափոխվի Ռուսաստան»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Անկարայում ՌԴ դեսպանության աշխատակիցը:
Նա նաև հավելել է, որ Ռոսաստանում ձևավորվել է քննչական խումբ, որը այսօր մեկնելու է Անկարա. «Խմբում ընդգրկված են Ռուսաստանի ԱԻՆ և քննչական կոմիտեից ներկայացուցիչներ: Մի քանի օրվա ընացքում նրանք աշխատելու են ռուս գործընկերների հետ»:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյանը՝ ՌԴ դեսպանի սպանության մասին
- Թուրքագետ. Դեսպանի սպանությունը բացասաբար չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա
- ՄԱԿ-ի ԱԽ-ն ՌԴ դեսպանի սպանությունը ահաբեկչություն է անվանել
- Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահին
- Թուրքիայում զինված հարձակման հետևանքով վիրավորված ՌԴ դեսպանը մահացել է
- Թուրքիայում ՌԴ դեսպանը զինված հարձակման է ենթարկվել