Աշոտյանը և Դարվինի տեսությունը
Հայաստանի քաղաքական կյանքում միշտ փորձում են դիրքավորվել նախկին պաշտոնյաներ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ու բերեց բազմաթիվ օրինակներ՝ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, նախկին վարչապետեր՝ Հրանտ Բագրատյան, Արամ Սարգսյան, նախկին արտգործնախարարներ՝ Վարդան Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Սեյրան Օհանյան և այլք։
Այդուհանդերձ, ըստ ՀՀԿ-ականի, փորձը ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ չեն կարող արձանագրել շատ բարձր արդյունքներ, բայց «իրենց տեղը արևի տակ կարողանում են զբաղեցնել՝ ունենալով որոշակի ամբիցիաներ»։ Այսպես Աշոտյանը արձագանքեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մուտք գործելու մասին հարցին ի պատասխան։
Շարունակելով պատասխանել նույն հարցին, Աշոտյանը մի պահ իրեն պատկերացրեց, որ ունի Չարլզ Դարվինի աչքերը ու հայաստանյան ներկայիս քաղաքական իրավիճակին նայեց անգլիացի գիտնականի աչքերով։
«Փաստենք, որ փոխվել է քաղաքական կլիման, և քաղաքական տարբեր տեսակներ փորձում են իրենց գոյությունը նոր կլիմայի պայմաններում արդարացնել, ամրապնդել ու երաշխավորել։ Այդ քաղաքական տեսակները տարբեր են՝ դինոզավրերից մինչև սողուններ, թռչուններից մինչև կաթնասուններ, կան նաև բուսական աշխարհի ներկայացուցիչներ, որոնք նույնպես նույն կլիմայի միջավայր են։ Կարևոր է, որ քաղաքական կայնքը ապրի էվոլյուցիա, և քաղաքական մոլորակի վրա մնան մրցունակ տեսակները», -խորհրդարանական ընտրություններից առաջ իրավիճակը ըստ Դարվինի ներկայացրեց Աշոտյանը։
Նրա խոսքով, կարևոր է, որ «ֆորսմաժորային» իրավիճակ չստեղծվի և այդ դեպքում միայն կարելի է կլինի ասել, որ Հայաստանում «գրավիչ ու մրցունակ քաղաքական միջավայր կա»։
Անդրադառնալով Քաղաքացիական պայմանագիր-Լուսավոր Հայաստան-Հանրապետություն դաշինքի ստեղծմանը, Աշոտյանը հայտարարեց, որ ինքն անձամբ ողջունում է այդ դաշինքի մուտքը Հայաստանի քաղաքական կյանք, քանզի երկրում լիբերալ դաշտը թափուր էր մնացել, և այդ դաշինքը կարող է լրացնել։
«Դա համարում եմ բնական իավորում։ Իսկ մամուլում շրջանառվող մյուս միավորումները ինձ վրա բնական միության տպավորություն չեն թողնում», -հայատարարեց Արմեն Աշոտյանը։
Ի դեպ, Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մուտք գործելու հայտարարության բովանդակության և ընդհանրապես, նախկին նախարարի քայլերի մասին այլ հարցերի ՀՀԿ-ականը չպատասխանեց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան