
Իրանի նախագահի այցով տնտեսական հարաբերությունները զարգացնելու հնարավորություն կունենանք. Ա. Զաքարյան
«Իրանի նախագահի Հայաստան այցի ժամանակ կստորագրվեն մի շարք պայմանագրեր հայ-իրանական՝ երկկողմ նշանակություն ունեցող, որը հնարավարություն կտա մեզ զարգացնել տնտեսական հարաբերություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Նրա խոսքով՝ դրանք նաև որոշակի առաջընթաց կապահովել ենթակառուցվածքների ներդրման և բարելավման հարցում. «Գիտեք, որ մենք տնտեսական առումով ունենք ենթակառուցվածքների բարելավման անհրաժեշտություն, խնդիր ունենք բարձրացնելու մեր երկրում տնտեսական գրավչությունը, փորձելու ներգրավել նոր տնտեսական ռեսուրսներ, այդ առումով ԻԻՀ-ն մեր լավագույն գործընկերներից մեկն է»,-նշեց Զաքարյանը:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահի առաջին տեղակալի այցը Թուրքիա հետաձգվել է
- Պաշտոնական Երևանը հրապարակեց Իրանի նախագահի այցի օրակարգը