Տենոր Անդրեա Բոչելլին հրաժարվել է ելույթ ունենալ Թրամփի երդմնակալությանը
Համաշխարհային ճանաչում ունեցող իտալացի երգիչ Անդրեա Բոչելլին ելույթ չի ունենալու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը՝ սոցիալական ցանցերում «պրեսինգի» պատճառով:
Նյուզու.քոմ կայքը, հղում անելով Page Six-ին, գրում է, թե ինչն է պատճառը. Երբ մամուլում հրապարակում է հայտնվել այն մասին, որ տենորը հնարավոր է մասնակցի միլիարդատեր նախագահի երդմնակալությանը, սոցիալական ցանցերում հայտնվել են երգչի համերգները բոյկոտելու կոչեր:
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Բոչելլի վրա ազդել է քննադատությունը: Մեկ այլ աղբյուր նշել է, որ Թրամփն ինքն է առաջարկել երգչին հրաժարվել այդ գաղափարից օգտատերերի բացասական արձագանքի պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան