ԵՄ-ն չի պատրաստվում Բեռլինի ահաբեկչությունից հետո արտահերթ նիստ հրավիրել
Եվրամիությունը դեռևս չի ծրագրում Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հրավիրել արտահերթ նիստ: «Ռիա նովոստիին» այս մասին հայտնել են ԵՄ խորհրդից:
Նախօրեի երեկոյան տղամարդը բեռնատարով Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառում մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Զոհվել է 12 մարդ, 48 մարդ հոսպիտալացվել է: Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է:
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ, ինչով կարող ենք օգտակար լինել, աջակցել Գերմանիային: Բայց ներկա պահին Խորհրդի արտահերթ նիստ չի նախատեսվում»,- ասել է «Ռիա նովոստիի» զրուցակիցը:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին
- Ոստիկանությունը հաստատել է, որ Բեռլինում բեռնատարը դիտավորյալ է մխրճվել մարդկանց բազմության մեջ