Թոմաս Մյուլլեր. «Լեյպցիգի» հաջողությունները պատահական չեն»
«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը «Լեյպցիգի» հետ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպման նախօրեին կարծիք է հայտնել, որ Բունդեսլիգայում մրցակցի հաջողությունները պատահական չեն։ Գերմանիայի առաջնության 15-րդ տուրից հետո «Լեյպցիգը» մյունխենյան թիմի հետ բաժանում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը՝ իր ակտիվում ունենալով 36 միավոր։
«Լեյպցիգի» կազմում երիտասարդ ֆուտբոլիստներ են հանդես գալիս, ովքեր ձգտում են հաղթանակի,- Մյուլլերի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Առաջիկա հանդիպման նախօրեին «Բավարիան» ֆավորիտ է, սակայն «Լեյպցիգը» միանշանակ մեր մրցակիցն է չեմպիոնական կոչման համար պայքարում։ Մրցակիցը բարձրագույն մակարդակի խաղ է ցուցադրում, և թիմի հաջողությունները պատահական չեն»։