
Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում՝ Մոսկվայում
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկնել է Մոսկվա,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ իրանական կողմի նախաձեռնությամբ՝ Մոսկվայում կկազմակերպվի Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կողմերը կքննարկեն Սիրիայի, մասնավորապես Հալեպի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները:
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ կարծիքներ էին հնչում, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունից հետո եռակողմ հանդիպումը հնարավոր է, որ չեղյալ հայտարարվեր, սակայն երեք երկրները կարևորել են հանդիպման անցկացումը և Թուրքիայի արտգործնախարարը այս գիշեր մեկնել է Մոսկվա: