Միյատովիչ. «Մեկ տարում չի կարելի ավելին պահանջել»
Մադրիդյան «Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը կարծում է, որ թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ևս մեկ անգամ կարող է նվաճել «Ոսկե գնդակը»։ Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստն արդեն 4 անգամ տիրացել է հեղինակավոր այդ մրցանակին, որոնցից վերջինը՝ 2016 թ.։
«Ռոնալդուն ևս մեկ «Ոսկե գնդակ» կնվաճի։ Կարծում եմ՝ հաջորդ մրցաշրջանում նրա ու Մեսսիի հնարավորությունները հավասար կլինեն։ Ես կասեի, որ 2016 թ. գերազանց է ստացվել «Ռեալի» համար։ Թիմը հաղթել է Չեմպիոնների լիգայում ու աշխարհի ակումբային առաջնությունում։ Մեկ տարում չի կարելի ավելին պահանջել, բացառությամբ Իսպանիայի առաջնությունում հաղթանակի։ Սակայն կարծում եմ, որ 2017 թ. մենք կնվաճենք երկրի չեմպիոնի կոչումը»,- Միյատովիչի խոսքերը մեջբերել է championat.com-ը։