Ռակիտիչը դժգոհ է իր նկատմամբ Լուիս Էնրիկեի վերաբերմունքից
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Իվան Ռակիտիչին շատ է տխրեցնում գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի վերաբերմունքն իր նկատմամբ։
Խորվաթ ֆուտբոլիստը չի մասնակցել «Էսպանյոլի» հետ Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի խաղին, որում կատալոնցիները հաղթել են 4։1 հաշվով։
Խաղից հետո Իվանը լավ տրամադրություն չի ունեցել, իսկ Լուիս Էնրիկեն ասել է, որ Ռակիտիչը խաղադաշտ չի մտել այն պատճառով, որ ինքը նպատակահարմար է համարել նման որոշում կայացնել։
Բացի այդ, Ռակիտիչը չի մասնակցել Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպմանը, որը «Բարսելոնն» իր օգտին է գրանցել 4։0 հաշվով։
Չնայած դրան, ակումբի ղեկավարությունն այժմ պայմանագրի երկարաձգմանը միտված բանակցություններ է վարում այդ ֆուտբոլիստի հետ։ Այս մասին տեղեկացնում է championat.com-ը։
Պրիմերայում Ռակիտիչն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 խաղի, որոնցից 10-ում խաղադաշտ է մտել հիմնական կազմում։ Նա աչքի է ընկել 2 գոլով ու 1 գոլային փոխանցմամբ։