«Ռոման» հույսեր է կապում Սպալետտիի հետ
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Մասնագետը «Յուվենթուսից» կրած պարտությունից հետո այսպիսի նախադասություն է ասել. «Եթե չեմ կարող հաղթել, ուրեմն պետք է հեռանամ»։
«Սպալետտիի ապագա՞ն։ Այն իր ձեռքերում է,- ասել է «Ռոմայի» գլխավոր տնօրեն Ումբերտո Գանդինին։- Նա հնարավորն անում է, որպեսզի արժանի լինի պայմանագրի երկարաձգմանը՝ դատելով արդյունքներից։ Մենք պատրաստ կլինենք բանակցությունների սեղանի շուրջ նստել, երբ նա ցանկանա։ Հույս ունենք, որ կհասնենք մեր նպատակների իրականացմանը։ Թուրինում կրած պարտությունը ճանապարհից չի շեղի մեզ»։