Ս. Ռոբերտո. «Մեսսին ոչ մի տեղ չի կարող իրեն այնքան լավ զգալ, որքան «Բարսելոնում»
«Բարսելոնի» կիսապաշտպան Սերխիո Ռոբերտոն գրեթե չի կասկածում, որ հարձակվող Լիոնել Մեսսին կերկարաձգի պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ։ Ռոբերտոն նշել է, որ չի կարող Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին պատկերացնել այլ ակումբում։
«Մեսսին ոչ մի տեղ չի կարող իրեն այնքան լավ զգալ, որքան «Բարսելոնում»։ Նա ու Սուարեսը մեծագույն ընկերներ են, իսկ Լուիսն արդեն երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնի» հետ»,- Ռոբերտոյի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Ավելացնենք, որ Սուարեսն օրերս «Բարսելոնի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2021 թ.։ Մեսսիի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ. ամառը։