Վենտուրա. «Պատրաստվում եմ խոսել Բալոտելլիի հետ»
«Սկուադրա աձուրայի» գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան խոսել է հավաքականում «Նիցցայի» հարձակվող Մարիո Բալոտելլիի հեռանկարների մասին։
Հիշեցնենք, որ Բալոտելլին վերջին խաղում երկու անգամ գրավել է «Դիժոնի» դարպասը, և նրա թիմը հաղթել է 2։1 հաշվով։ Իտալացին Ֆրանսիայի առաջնությունում անցկացրած 8 խաղում խփել է նույնքան գոլ։
Վենտուրան հայտարարել է, որ ցանկանում է մոտ ժամանակներս խոսել Բալոտելլիի հետ, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ ֆուտբոլիստը կհրավիրվի ազգային թիմ։
«Իհարկե, պատրաստվում եմ խոսել Բալոտելլիի հետ։ Չնայած դրան, հիմա չեմ կարող պատասխանել հարցին, թե նա արդյոք կհրավիրվի՞ հավաքական։ Նրա հիանալի որակները չեն քննարկվում, սակայն կան նաև այլ բաներ, որոնք կարող են հարցականի տակ դնել Մարիոյի հեռանկարները։
Բոլոր ֆուտբոլիստները, ովքեր կապված են ազգային հավաքականի հետ, պետք է ապրեն մեկ նպատակով։ Դա վերաբերվում է նրանց, ովքեր հրավիրվում են հավաքական, ինչպես նաև նրանց, ովքեր կարող են հրավիրվել։ Եվ խոսքը միայն Բալոտելլիի մասին չէ»,- Վենտուրայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։