Թուրքագետ. Դեսպանի սպանությունը բացասաբար չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա
Չնայած որոշ հոռետեսական հայտարարությունենրին, Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը դժվար բացասաբար անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
«Ռուս-թուրքական հարաբերություններում երկրորդ ճգնաժամ ակնկալելն անհիմն է»,-ասաց նա:
Հովսեփյանը նշեց, որ թե ռուսական, թե թուրքական կողմերը տեղի ունեցածը որակեցին որպես ահաբեկչություն, որի նպատակը երկու երկրների հարաբերությունները վատթարացնելն էր:
«Ահաբեկչություն որակելով՝ նրանք ընդունեցին, որ դա ուղղված է ռուս-թուրքական հարաբերությունների դեմ՝ ինչ-ինչ ուժերի կողմից»,-ասաց նա:
Մի կողմ թողնելով պաշտոնական հայտարարությունները, թուրքագետը նկատեց, որ վերջին շրջանում Հալեպի զարգացումներից հետո Թուրքիայում աճել էին հակառուսական տրամադրությունները:
«Իշխանամետ լրատվական դաշտը ևս նպաստում էր դրան: Չպետք է մոռանալ, որ այդուհանդերձ Թուրքիայի տարբեր շրջանակներում կան արմատական հայացքներով հայտնի մարդիկ, ովքեր կարող էին գնալ նման քայլի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեսպանին սպանողն աշխատել է Թուրքիայի ոստիկանական համակարգում: Հովսեփյանը նշեց, որ այդ երկրի անվտանգության ու իրավապահ համակարգերում քիչ չեն արմատական հայացքներ ունեցողները:
«Անվտանգության կազմակեպման հարցում երկու կողմերն էլ լուրջ թերացումներ ունեն»,-ասաց Panorama.am-ի զրուցակիցը:
Անցած գիշեր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այսօր Թուրքիա կմեկնի օպերատիվ-քննչական հատուկ խումբը, որպեսզի թուրքական փոձագետների հետ մասնակցեն ճշմարտության բացահայտմանը:
«Կարևորն այն է, որ հասկանանք, թե ով է կանգնած այդ հանցագործության հետևում: Ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռոխոսազրույցի, ինչպես նաև հեռուստաելույթի ժամանակ, մենք համոզված ենք, որ դրա հիմնական նպատակը Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման գորընթացը վնասելն է, որպեսզի թույլ չտան Սիրիայում ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարել»,-ասել է Լավրովը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում՝ Մոսկվայում
- ՄԱԿ-ի ԱԽ-ն ՌԴ դեսպանի սպանությունը ահաբեկչություն է անվանել
- Զինված անձը փորձել է ներխուժել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն
- Թուրքիայում զինված հարձակման հետևանքով վիրավորված ՌԴ դեսպանը մահացել է
- Թուրքիայում ՌԴ դեսպանը զինված հարձակման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան