ԱԳԲԱ Լիզինգը և Caterpillar ընկերությունը նոր հուշագիր են ստորագրել
ԱԳԲԱ Լիզինգի, Հայաստանում Caterpillar-ի պաշտոնական ներկայացուցիչ Zeppelin Armenia-ի և Caterpillar Financial-ի միջև ստորագրվել է համագործակցության եռակողմ հուշագիր, որի շրջանակում կողմերը շարունակելու են համագործակցությունը՝ ՀՀ-ում տրամադրելով CAT տեխնիկայի ձեռքբերման ավելի շահավետ պայմաններ ԱԳԲԱ Լիզինգի միջոցով:
Ընկերությունից հայտնում են՝ մոտ ժամանակներում կողմերը հանդես կգան ֆինանսավորման պայմանների մասին հայտարարությամբ: Հաշվի առնելով ԱԳԲԱ Լիզինգի և Zeppelin Armenia-ի միջև համագործակցության արդյունքում Հայաստանում տվյալ ոլորտի զարգացումը՝ այսուհետ Caterpillar Financial-ի կողմից ֆինանսավորումը իրականացվելու է նախկին տարեկան տոկոսադրույքից ավելի ցածր տոկոսադրույքով:
ԱԳԲԱ Լիզինգի և Հայաստանում Caterpillar-ի պաշտոնական ներկայացուցիչ Zeppelin Armenia-ի միջև տարիների հաջողված համագործակցությունն իր դերն է ունեցել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների զարգացման հարցում, իսկ այժմ՝ ի շնորհիվ իջեցված տոկոսադրույքների, հաճախորդները ոչ միայն կկարողանան ավելի բարզրացնել կազմակերպության արտադրողականությունը, այլև կկրճատեն ծախսերը:
ԱԳԲԱ Լիզինգը հիմադրվել է 2003թ. և հանդիսանում է ՀՀ առաջին մասնագիտացված լիզինգային ընկերությունը: Ընկերությանը Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատարն է, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների նախաձեռնողներից մեկը այս ոլորտում: ԱԳԲԱ Լիզինգի հիմնական բաժնետերերն են`ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը`54% և Сredit Agricole Leasing & Factoring-ը` 38%:
Հարակից հրապարակումներ`
- ՎԶԵԲ-ը վարկ է տրամադրում ԱԿԲԱ-ԿրեդիտԱգրիկոլ բանկին՝ անհատ ձեռնարկատերերին աջակցելու նպատակով
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ. Ֆինանսական նոր հոսքեր դեպի ՀՀ գյուղատնտեսություն
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ. Մարզերում մեկնարկում է բիզնես դասընթացների ծրագիր
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը գործարկել է նոր հավելված
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ. Հետաքրքիր և խոստումնալից նախագծերին կտրամադրվեն համեմատաբար մեծ վարկեր
- Գործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ թվով 57-րդ մասնաճյուղը
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը փոխում է պատասխանատու բիզնեսի կարծրատիպերը
- «Արմպրոդէքսպո»-ում ներկայացվել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի նոր նախագիծը «Արﬔնպրես»-ի հետ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը վարկային համաձայնագիր է կնքել Նիդերլանդների Զարգացման ֆինանսական ընկերության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին