Ուկրաինացի պատգամավորը ռուս դեսպանին սպանողին հերոս է կոչել
Ուկրաինայի Վերին Ռադայի պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը Թուրքիայում Ռուսաստանին դեսպան Անդրեյ Կառլովին սպանողին հերոս է անվանել:
«Երբ տղամարդը սեփական կյանքի գնով պատրաստէ գնալ այդ ծայրահեղ քայլին, հանուն գաղափարների, հանուն արդարության, ապա համոզված կարելի է ասել՝ հերոս է»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Պատգամավորը տեղադրել է նաև մարդասպանի նկարը:
Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն քննադատել է Բեռլինում տեղի ունեցածը, որևէ խոսք չասելով Կառլովի սպանության մասին: Իսկ ԱԳՆ Պավել Կլիմկին էլ հայտարարել է, որ Ռուսաստանն այդպիսով պատասխանատվություն է կրում Սիրիայում և Ուկրաինայում հազարավոր մահերի համար:
Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի ԱԳՆ-ների հանդիպումից հետո Չավուշօղլուն հայտարարել է , Անկարան կանի ամեն ինչ սպանության բացահայտման ու մեղավորների արժանի պատժի համար:
Նրա խոսքով, Անկարայի այն փողոցը, որի վրա գտնվում է Ռուսաստանի դեսպանատունը կանվանվի Կառլովի անունով: Նա հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան չպետք է թույլ տան ահաբեկիչներին իրենց նպատակին հասնել:
Հարակից հրապարակումներ`
- Անկարայում սպանված ռուս դեսպանի մարմինն այսօր կտեղափոխվի Ռուսաստան
- Արտակ Զաքարյանը՝ ՌԴ դեսպանի սպանության մասին
- Թուրքագետ. Դեսպանի սպանությունը բացասաբար չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա
- ՄԱԿ-ի ԱԽ-ն ՌԴ դեսպանի սպանությունը ահաբեկչություն է անվանել