Կայացել է ջրագնդակի Հայաստանի կրտսեր տարիքի պատանեկան առաջնությունը
Ավարտվել է ջրագնդակի Հայաստանի կրտսեր տարիքի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին 8 թիմեր Երևանից և մարզերից: Առաջնությունն անց էր կացվում 2 փուլով: 1-ին փուլում թիմերը մրցել են ենթախմբերում, որից հետո տեղի են ունեցել 7-8 , 5-6, 3-4 և 1-2 հորիզոնականների խաղերը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի լրատվության բաժինը, կրտսեր-պատանեկան առաջնության մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. առաջին տեղը զբաղեցրել է ORWP Երևանը, 2-րդը` «Արմադան», իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Տիտանը»:
Առաջնության լավագույն հարձակվող, պաշտպան և դարպասապահ են ճանաչվել համապատասխանաբար Էդգար Գրիգորյանը, Երվանդ Պապիկյանը և Համլետ Թամազյանը: