Սեյրան Օհանյանը հակված է համագործակցել Օսկանյանի ու Դալլաքյանի կուսակցությունների հետ. «Հրապարակ»
«Ազատամարտիկների դաշինք»-ում սպասում են Սեյրան Օհանյանի վերջնական խոսքին, քանի որ հակված են միասին հանդես գալ։ Նրանք ուզում են, որ կայանա լայն ֆորմատի դաշինք, որտեղ ներկայացված կլինի նաև ՀԱԿ-ը, որի հետ շատերը ճանապարհ են անցել դեռ 2008-ից։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Այս պահին ամենահավանականը Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետությունը» և «Համախմբում» կուսակցություններն են, որոնց հետ հակված է համագործակցել Սեյրան Օհանյանը։ ՀԱԿ-ի՝ այս դաշինքում հայտնվելու ամենալուրջ խոչընդոտը Լևոն Զուրաբյանի հայտարարությունն է, որ ընտրացուցակը Տեր-Պետրոսյանն է գլխավորելու»,-հավելել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան