Հայ շախմատիստուհիների հաղթարշավը շարունակվում է
Արաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է «Շարժայի կանանց գավաթ» շախմատի միջազգային մրցաշարը, որտեղ տեղի են ունեցել 2-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանը ներկայացնող Մարիա Գևորգյանը, Արմինե Բաբայանն ու Սուսաննա Գաբոյանը, ինչպես և առաջին տուրում, հաղթանակներ են տոնել: Երկրորդ տուրից հետո 10 շախմատիստուհի, որոնց թվում են նաև մեր երեք պատվիրակները, վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Երրորդ տուրում Արմինե Բաբայանի մրցակիցն է լինելու մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Բաիրա Կովանովան, Սուսաննա Գաբոյանը կմրցի կանանց գրոսմայստեր Եվգենիա Դոլուխանովայի հետ, իսկ Մարիա Գևորգյանն ուժերը կչափի Աիշա Ջեհադի հետ: