Հայաստանում հարգել են Գերմանիայում զոհվածների հիշատակը
Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակն այսօր հարգել են Երևանում: Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց ծաղիկներ են խոնարհել, վառվող մոմեր դրել:
Հիշեցնենք, որ Բեռլինում մեքենան մխրճվել էր սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով 12 մարդ մահացել էր, 48 մարդ վիրավորվել: Ձերբակալված է 23-ամյա պակիստանցի մի երիտասարդ, սակայն ոստիկանները վստահ չեն, որ ճիշտ մարդու են բռնել:
Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելին ուղղված ցավակցական հեռագրում ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչությունը և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա
- Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին
- Ոստիկանությունը հաստատել է, որ Բեռլինում բեռնատարը դիտավորյալ է մխրճվել մարդկանց բազմության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան