Արտակ Զաքարյանը՝ ՌԴ դեսպանի սպանության մասին
«Թուրքիան եթե ցանկանում է Սիրիայի հարցում կառուցողական դերակատարում ունենալ, պետք է հնարավորինս մաքուր ու զերծ պահի ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգը տարբեր տիպի խոչընդոտներից ու անցանկալի երևույթներից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ տեղի ունեցածը գնահատվում է որպես ահաբեկչական ակտ:
«Կարծում եմ, որ Թուրքիան պետք է կարողանա լիարժեք ապացույց ներկայացնի և հիմնավորի, որ դրանում չկա որոշակի դիտավորություն և ուղղվածություն Թուրքիայի իշխանությունների կողմից՝ ՌԴ շահերը խոցելու դեմ»,- հավելեց Զաքարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքագետ. Դեսպանի սպանությունը բացասաբար չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա
- ՄԱԿ-ի ԱԽ-ն ՌԴ դեսպանի սպանությունը ահաբեկչություն է անվանել
- Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահին
- Թուրքիայում զինված հարձակման հետևանքով վիրավորված ՌԴ դեսպանը մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան