Ոստիկանությունը հաստատել է, որ Բեռլինում բեռնատարը դիտավորյալ է մխրճվել մարդկանց բազմության մեջ
Գերմանիայի մայրաքաղաքում բեռնատարը մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ: Ռիա նովոստին գրում է, որ առնվազն 12 մարզ է զոհվել, 48 մարդ տուժել է:
Գերմանիայի ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը դիտավորյալ է մխրճվել մարդկանց բազմության մեջ:
Բեռնատարում երկու մարդ է եղել, նրանցից մեկը մահացել է հենց տեղում, երկրորդը, տեղեկատվության համաձայն, Աֆղանստանի կամ Պակիստանի քաղաքացի է, բռնել է այն պահին, երբ փորձել է թաքնվել:
Լենտա. ռու կայքը գրում է, որ բժիշկները տուժածներից շատերին հենց տեղում են օգնություն ցուցաբերել: Ավելի վաղ N-TV հեռուստաալիքին ասել էր, որ ոստիկանությունը չի բացառում ահաբեկչության վարկածը:
Դեկտեմբերի 16-ին գերմանական մեկ այլ քաղաքում կրկին սուրբծննդյան տոնավաճառում 12-ամյա տղան փորձել էր պայթուցիկ պայթեցնել: Նա Գերմանիայի քաղաքացի է իրանական ծագումով: Երեխային հավաքագրել է հավանաբար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում