Զինված անձը փորձել է ներխուժել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն
Զինված անձը փորձել է ներխուժել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Daily Sabah-ին:
Պետդեպի ներկայացուցիչը ՏԱՍՍ գործակալությանը տեղեկացրել է, որ անհայտ անձը կրակ է բացել դեսպանատան մուտքի մոտ, սակայն որևէ մեկը չի տուժել:
«Ոչ ոք չի տուժել, երբ ատրճանակով զինված անձը կրակ է բացել Անկարայում մեր դեսպանատան մուտքի մոտ։ Թուրքիայի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են նրան և հետաքննություն են անցկացնում»,- ասել է գործակալության ներկայացուցիչը:
Ավելի ուշ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան Թվիթերյան պաշտոնական էջում հայտնվել է հաղորդագրություն, որ դեսպանատունը, ինչպես նաև Ստամբուլի և Ադանայի հյուպատոսարանն այսօր փակ է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Անկարայում սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում զինված հարձակման հետևանքով վիրավորված ՌԴ դեսպանը մահացել է
- Թուրքիայում ՌԴ դեսպանը զինված հարձակման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան