
Արևելյան Հալեպից տարհանվածների թվում 67 երեխա կա
Սիրիայում արևելյան Հալեպից ավելի քան 300 հիվանդներ ու վիրավորներ են տարհանվել մարդկանց դուրսբերման գործողության շրջանակներում: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի քարտուղար Թարիք Յազարևիչը:
«Վերջին տվյալների համաձայն՝ ﬔնք 301 հիվանդների և վիրավորների ենք տարհանել արևելյան Հալեպից: Նրանցից 93-ը տեղափոխվել են Թուրքիայի հիվանդանոցներ, իսկ ﬓացածները՝ Իդլիբ և Հալեպի արևմտյան արվարձանների հոսպիտալներ»,-ասել է նա:
Յազարևիչի խոսքով՝ տարհանվածների թվում կա 67 երեխա: Իր հերթին Կարﬕր խաչի ﬕջազգային կոﬕտեի (ԿԽՄԿ) մամուլի քարտուղար Կրիստա Արմսթրոնգը լրատվամիջոցին հայտնել է, որ լույս դեկտեմբերի 20-ի գիշերը ԿԽՄԿ-ին հաջողվել է արևելյան Հալեպից տարհանել 14 վիրավորների: