Ավիափոխադրումների ոլորտում ոչ թե կրիմինալ, այլ ծանր մրցակցություն է. Սերգեյ Ավետիսյան
Ավիափոխադրումների ոլորտում ոչ թե կրիմինալ, այլ ծանր մրցակցություն է: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ անդրադառնալով «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլի հայտարարությանը, թե Հայաստանում ավիափոխադրումների ոլորտում անբարեխիղճ, նույնիսկ կրիմինալ մրցակցություն է:
«Ծանր մրցակցություն կա, հատկապես եթե խոսում ենք ռուսական ուղղությունների մասին, որտեղ «Արմենիա» ավիաընկերությունը ցանկանում է մուտք գործել, և մասնավորապես՝ Մոսկվայի մասին։ Օրական ունենք 14-15 չվերթ, կարծում եմ՝ պարզ է, թե ինչ մրցակցություն է տեղի ունենում» ,- նշեց Սերգեյ Ավետիսյանը՝ հավելելով, որ «բաց երկնքի քաղաքականության» անցումը ինքնին ենթադրում է մրցակցություն, որի միջոցով հնարավոր է հասնել տոմսերի գների էժանացմանը, աշխարհագրական դիվերսիֆիկացիայի, ավելի լավ ծառայությունների մատուցմանը։
Հարցին, թե այսպիսի պայմաններում վտանգ չկա, որ Հայաստանը կկորցնի տեղական ավիափոխադրողին, Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց. «Վտանգը միշտ կա : Մեզ համար առաջնահերթ է, որ լինի հավասար մրցակցային դաշտ ՝ունենալով թափանցիկ, ճիշտ միջավայր»։
Նա նաև նշեց, որ մշտապես բանակցությունների մեջ են տարբեր ավիաընկերություններ հետ: «Մենք ստեղծում ենք բարենպաստ պայմաններ և բիզնես միջավայր, որպեսզի ավիաընկերությունները մուտք գործեն մեր երկիր»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին