«Բարսելոնը» տուգանք կվճարի կատալոնյան դրոշների համար
«Բարսելոնի» բողոքարկումը՝ 2015թ. Չեմպիոնների լիգայի եզրափակչում կատալոնյան դրոշների գործով, հաջողությամբ չի պսակվել։ «Յուվենթուսի» հետ խաղի ժամանակ, որը «Բարսելոնն» իր օգտին է գրանցել 3։1 հաշվով, երկրպագուները Կատալոնիայի շատ դրոշներ են պարզել մարզադաշտում։ ՈՒԵՖԱ-ն որոշեց պատժել կատալոնցիներին՝ ակումբին տուգանելով 200 հազար եվրոյով։
«Բարսելոնն» այդ որոշումը բողոքարկեց Մարզական արբիտրաժային դատարանում, սակայն մերժվեց և այժմ ստիպված կլինի վճարել տուգանքը։
Այդուհանդերձ, կազմակերպությունում հայտարարել են, որ շուտով աշխատանքային խումբ կստեղծվի ակումբների ու հավաքականների մասնակցությամբ՝ քննարկելու համար կարգապահական այն սահմանները, որոնք գործում են այժմ։ Այս մասին հայտնում է football.ua-ն։