Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա
Գերմանիայի Հեսեն դաշնային հողում՝ Վիսբադեն քաղաքում, հրաձգությունից զոհվել է 1 մարդ, երկուսը տուժել են: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Բիբրիխի շրջանում: Կրակողը փախել է դեպքի վայրից, նրան որոնելու համար ոստիկանությունը կենտրոնացրել է լրացուցիչ ստորաբաժանումներ և ուղղաթիռ է ներգրավել:
Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Գերմանիայի մայրաքաղաքում բեռնատարը մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառում հավաքված մարդկանց բազմության մեջ. 12 մարդ է զոհվել, 48 մարդ՝ տուժել:
Գերմանիայի ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը դիտավորյալ է մխրճվել մարդկանց բազմության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան