Լավրով. Հալեպից տարհանման ավարտը 1-2 օրվա հարց է
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնեկ, որ արևելյան Հալեպից տարհանումը կավարտվի 2 օրից: Նա այդ մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի, Իրանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, Լավրովը նշել է, որ այդ երեք երկրների ջանքների համակարգումը թույլ է տվել քաղաքացիական բնակչության մեծ մասի խաղաղ տարհանում իրականացնել: Գործին աջակցել են նաև իրավապաշտպան կազմակերպությունները:
Լավրովը նաև հայտարարել է, որ այդ երեք երկրները պատրաստ են երաշխավորներ դառնալ սիրիական ընդդիմության ու իշխանության միջև համաձայնագրի համար:
«Նախարարները կարևորում են կրակի դադարեցման ռեժիմի ընդլայնումը, հումանիտար օգնության հասանելիության ապահովումը, Սիրիայում քաղաքացիական բնակչության ազատ տեղակայումը»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Արևելյան Հալեպից տարհանվածների թվում 67 երեխա կա
- Բրիտանիան Հալեպի ազատագրումը չի համարում հաղթանակ. Թ. Մեյ
- ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև է ընդունել՝ Հալեպում դիտորդների տեղակայման վերաբերյալ
- Ապրելով Հալեպում
- Պատերազմը մեծ վնաս է հասցրել Հալեպի Կիլիկյան վարժարանին. «Հայ Ձայն»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին