Կոկե. «Սիմեոնեն ուզում է մինչև վերջ կատարել իր պայմանագրային պարտավորությունները»
«Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն կարծում է, որ թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է մինչև վերջ կատարել իր պայմանագրային պարտավորությունները։
Լուրեր կան, որ Սիմեոնեն շուտով կարող է հեռանալ «Ատլետիկոյից», որի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ.։
«Մարզիչը պայմանագիր ունի։ Կարծում եմ՝ նա ցանկանում է կատարել այն»,- Կոկեի խոսքերը մեջբերել է football.ua-ն։
Ֆուտբոլիստը պատասխանել է նաև Ալեսիո Չերչիի մասին հարցին, ով «Ատլետիկոյում» է, սակայն չի խաղում ծանր վնասվածքի պատճառով։
«Չերչին անհամբերությամբ է սպասում այն պահին, երբ ծանր վնասվածքից հետո կկարողանա վերադառնալ։ Նա ուզում է հաղթել «Ատլետիկոյի» հետ միասին։ Չերչին շատ ծանր աշխատանք է կատարում ու ուզում է թիմին տալ լավագույնը»,- նշել է Կոկեն։