Կվիտովան չի մեկնի Ավստրալիա
Չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան, ով WTA-ի սանդղակում զբաղեցրել է 11-րդ տեղը, հաղորդել է, որ առողջական խնդիրների պատճառով բաց կթողնի Հոփմանի գավաթի խաղարկությունը։ Արդեն ավանդական դարձած այդ մրցաշարն ամեն տարի անցկացվում է հունվարի 1-7-ը, ավստրալական Պերտե քաղաքում։
«Հիասթափված եմ, որ չեմ խաղալու Հոփմանի գավաթի խաղարկությունում։ Հետազոտության արդյունքները հաստատել են, որ ոտքս կապաքինվի, բայց ոչ այնքան արագ, որքան կցանկանայի»,- Կվիտովայի խոսքերը մեջբերել է rsport.ru-ն։
Կվիտովայի փոխարեն Չեխիայի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցի Օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր Լյուցիա Գրադեցկայան։