ՄԱԿ-ի ԱԽ-ն ՌԴ դեսպանի սպանությունը ահաբեկչություն է անվանել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ահաբեկչական գործողություն է որակել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը և կոչ է արել պատժել դրա կատարողներին,- «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին ասված է ԱԽ հայտարարության ﬔջ:
«Անվտանգության խորհրդի անդաﬓերն աﬔնայն լրջությամբ դատապարտեցին դեկտեմբերի 19-ի ահաբեկչական գործողությունը Անկարայում, որի հետևանքով սպանվեց Ռուսաստանի Դաշնության դեսպանը»,- ասված է հայտարարության ﬔջ:
«Անվտանգության խորհրդի անդաﬓերն ընդգծեցին ահաբեկչական գործողության կատարողներին, կազմակերպիչներին ու հովանավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը»,- նշվում է տեքստում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի վրա զինված հարձակում էին գործել Անկարայում՜ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի բացմանը:
Աղբյուրը գրում է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածը որակել «ստոր սպանություն» և սադրանք, որն ուղղված է Թուրքիայի հետ բարի հարաբերությունները և Սիրիայի խնդրի կարգավորմանը խաթարելուն:
Հարակից հրապարակումներ`
- Զինված անձը փորձել է ներխուժել Անկարայում ԱՄՆ դեսպանատուն
- Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահին
- Թուրքիայում զինված հարձակման հետևանքով վիրավորված ՌԴ դեսպանը մահացել է
- Թուրքիայում ՌԴ դեսպանը զինված հարձակման է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան