«Չելսին» 89 մլն է պատրաստում Ջեյմս Ռոդրիգեսի տրանսֆերի համար
Եվրոպական ԶԼՄ-ները հաղորդում են, որ մադրիդյան «Ռեալի» կիսապաշտպան Ջեյմս Ռոդրիգեսն արդեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ թիմից։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը «Marca»-ին տված հարցազրույցում քննադատել է Ջեյմս Ռոդրիգեսին այն բանի համար, որ նա, իբր, ցանկանում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ թիմից։
ԶԼՄ-ները նշել են, որ Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել լոնդոնյան «Չելսի», որը պատրաստվում է նրա տրանսֆերի համար վճարել 89 մլն եվրո։
Վերջերս հայտնի է դարձել, որ հունվարին բրազիլացի Օսկարը կհեռանա «Չելսիից» ու կտեղափոխվի Չինաստան։ Նրա համար «Չելսին» զգալի գումար կստանա։ Բացի այդ, լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մամուլում ակնարկել է, որ կցանկանար հրավիրել լավ կիսապաշտպանի։ Այսպիսով՝ Ռոդրիգեսի՝ Ռոման Աբրամովիչի թիմ պոտենցիալ տեղափոխությունը բավական իրատեսական է թվում։
Նշենք նաև, որ ավելի վաղ ԶԼՄ-ները Ջեյմսին գործուղում էին թուրինյան «Յուվենթուս», որը նույնպես պատրաստ է այդ ֆուտբոլիստի համար պայքարել 2017 թ. հունվարին։