Ռոնալդ Կուման. «Ավելացված 8 րոպեն սպանեց «Էվերտոնին»
«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հիասթափված է Անգլիայի առաջնության 17-րդ տուրում 0։1 հաշվով կրած պարտությունից։ Հանդիպման միակ գոլը Սադիո Մանեն խփել է ավելացված 4-րդ րոպեին։
«Մենք, իրոք, հիասթափված ենք լրացուցիչ ժամանակում կրած պարտությունից,- Կումանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ավելացված 8 րոպեն սպանեց մեզ։ Արժանի չէինք բաց թողած գոլին։ Ինչ վերաբերում է Ստեկելենբուրգի վնասվածքին, ապա ավելի շատ տեղեկություններ կստանանք վաղը, իսկ Մակկարտին ծնկատակի ջլի վնասվածք է ստացել»։