Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Բեռլինի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
ՀՀ Նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչությունը և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:
Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Գերմանիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով նրանց ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան